Զգուշացում․ իմ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում.Նազելի Բաղդասարյան
Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերին այս երկու հեռախոսահամարներից իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում։
Նշված համարներն իհարկե որևէ առնչություն չունեն ինձ հետ, իսկ դրանցից տարածվող հաղորդագրությունները կեղծ են։
Դեպքի վերաբերյալ տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Խնդրում եմ լինել զգոն, չվստահել և անտեսել նման հաղորդագրությունները։
