Զարիֆին ԱՄՆ վիզա չեն տրամադրել

Միացյալ Նահագները վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որը հունվարի 9-ին պետք է մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում Royters -ը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնական աղբյուրին։ Ռոյթերսին հղում արած Ռիա Նովոստին հայտնում է , որ ԱՄն պետդեպի մեկնաբանություն չունի։
ԱՄՆ-ն, որպես երկիր, որի տարածքում է գտնվում ՄԱԿ-ի գրասենյակը, պարտավոր է վիզա տրամադրել բոլոր երկրների դիվանագետներին, սակայն պարբերաբար մերժում է որոշ անձանց՝ պատճառաբանելով մերժումը «անվտանգության և ահաբեկչության տեսանկյունից» սպասվող վտանգներով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի արտգործնախարարը, իր երկրի կառավարության մյուս անդամների պես կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ին: Իսկ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )