Զախարովա․ ԱՄՆ-ն Հայաստանին չի վերաբերվում որպես հավասար գործընկերոջ

ԱՄՆ-ն Հայաստանին չի վերաբերում որպես հավասար գործընկերոջ․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան РИА Новости-ի հետ զրույցում։

 

Մայիսի վերջին Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության խարտիա։

 

Զախարովան նշել է, որ ստորագրված փաստաթղթերից ոչ մեկը միջազգային պայմանագիր չէ և, համապատասխանաբար, կողմերի համար որևէ կոնկրետ պարտավորություն չի ստեղծում։

 

«Եկեք հարց տանք. արդյո՞ք այսպես են վերաբերվում հավասար գործընկերոջը։ Իհարկե ո՛չ։ Երբ խոսքը հավասարության մասին է… դա չի սահմանափակվում միայն հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով և երդումներով։ Խոսքն իրականում միջազգային պայմանագրերում հարաբերությունների ձևակերպման մասին է», – նշել է Զախարովան։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի մտածում Հայաստանի շահերի մասին Երևանի հետ համաձայնագրեր ստորագրելիս։

 

«Նրանք միշտ մտածում են Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասին», – նշել է Զախարովան։

 

 

Share This