Արթիկում ծեծի ենթարկված «Հայաստան» դաշինքի աջակցի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մամուլում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են, ըստ հրապարակումների, ՔՊ-ի մի խումբ աջակիցներ ծեծի ենթարկում «Հայաստան» դաշինքի աջակից Հակոբ Հարությունյանին։

Դեպքի առնչությամբ Ambion News-ը կապ է հաստատել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու տեղի ունեցածի մանրամասները։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։

Նախաքննությունը շարունակվում է։

Share This