-Shadow-Here--Shadow-Here- Երևան-Վիեննա չվերթի հետաձգման պատճառով մոտ 100 ռուս մնացել է «Զվարթնոց» օդանավակայանում – ԱՄԲԻՈՆ NEWS

Երևան-Վիեննա չվերթի հետաձգման պատճառով մոտ 100 ռուս մնացել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հունգարական Wizz Air ավիաընկերության Երևան-Վիեննա չվերթի հետաձգման պատճառով Ռուսաստանից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ Երևանում կտեղավորվեն հյուրանոցում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։

«Ավիաընկերությունը հետաձգել է Երևան-Վիեննա չվերթը։ Մեկնումը նախատեսված էր 12։25-ին, սակայն կիրականացվի ուրբաթ օրը՝ ժամը 17։40-ին։ Ուղևորներին տրվել է իրենց ուղեբեռը, Նրանք տարանցիկ գոտուց ուղեկցվել են օդանավակայանի հանրային հատված, տեղավորվել են ավտոբուսներում՝ հյուրանոց տեղափոխելու համար»,- ասել է նա։

Դեպի Վիեննա չվերթի ուշացման պատճառով Երևանի օդանավակայանում մնացած ռուսներից ոչ ոք չի դիմել Երևանում Ռուսաստանի դեսպանատան օգնությանը, ՏԱՍՍ-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Այս պահին քաղաքացիներից ոչ մի հարցում չի եղել: Դեսպանությունը, տեղեկանալով լրատվամիջոցներից դեպքի մասին, ակտիվորեն ուսումնասիրում է իրավիճակը, այդ թվում՝ հասկանալու համար, թե ինչ օգնություն կարելի է ցուցաբերել ՌԴ քաղաքացիներին»,- ասել է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ռուսական Telegram ալիքների տվյալներով՝ հարյուրից ավելի ռուսաստանցիներ սպասում են Երևանից Վիեննա չվերթին։

https://lragrogh.com/?p=67490&fbclid=IwAR0Zgj6xU0XQ61tRf_1IOQ2NrTulpzwnphkJB7d_dXUEb5FjmLm7upu3DBU_aem_Ae0WYZrRoLdiU1hCyicJAsCx5WrbBqgKj82hNJV9Rb9XA7_j6hXmdGfh9_K-3Ru8dU0&mibextid=Zxz2cZ

Share This