-Shadow-Here--Shadow-Here- Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում գազի բալոն է պայթել. 3 անձ է տուժել – ԱՄԲԻՈՆ NEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում գազի բալոն է պայթել. 3 անձ է տուժել

Այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 11։45-ին։ Ըստ ահազանգի` կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Share This