Երևանում 44-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Ապրիլի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մելիք Մ-ն իր վարած Audi մակնիշի 10 ZC 100 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Կուրղինյան փողոց տանող ճանապահարհատվածում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Գ-ին։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )