Երևանում վիճաբանության ժամանակ երկու քաղաքացի դանակի հարվածներից վնասվածքներ է ստացել
Մայիսի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխել երկու քաղաքացու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ վերջիններս նշված վնասվածքը ստացել են անհայտ անձի կողմից Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ և ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարմնական վնասվածք հասցրած անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 34-ամյա Հարութ Ա․-ն, ով ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակին նմանվող առարկայով հարվածներ է հասցրել Արմեն Յ․-ին և Էդգար Զ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
