Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Հուլիսի 15-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը նույն շենքի բնակիչ, 27-ամյա Միսակ Վ.-ն է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը գտնվել է տնային կալանքի տակ և 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ընկել է։

Share This