Երևանի ավտոբուս․ Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցների վթարների հետևանքով մի շարք ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, սպասվում են ուշացումներ թիվ 5, 15 և 31
Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ։ Այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ընկերությունից։
