Երկրորդ օրն է, որ թշնամին դադարել է կրակել Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ. Հակոբ Ավետյան
Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանի փոխանցմամբ՝արդեն երկու օր է, կրանոցներ չկան, գյուղում իրավիճակը հանգիստ է։
Ասում է՝ նույնիսկ ավտոմատի ձայն չի լսվել։
Ավետյանն ասում է, բայց թուրքի էս լռությունն էլ մտահոգիչ, կարողա միամիտ սկսի կրակելը, պետք չէ ձեռքի փայտը շպրտել մի կողմ։
«Մենք լիքը չլուծված հարցեր ունենք, լիքը խնդիրներ։Ով է ասել, որ պատերազմն ավարտվել է, հենա թուրքը մտել է տներս, էդքանից հետո ոնց հանգիստ նստես ու սպասես։Ամեն րոպե իրավիճակը կարող է փոխվել և այլ ընթացք ունենալ, բայց դրանից պետք չէցնցումների մեջ ընկնել»,-ասում է Հակոբ Ավետյանը։
Ասում է՝ամեն ինչին էլ սովորել ենք, ամեն ինչին էլ վարժված ենք։
