Երկու չինացի բոքսում պահվում են հսկողություն տակ. Լիանա Թորոսյան

Հայաստանում երկու չինացի, որոնցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, այս պահին պահվում են բոքսում՝ հսկողության ներքո: Նրանց թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիները՝ թե չինացիները, թե մյուսները եռակի ջերմաչափվել են։ Չինացիներից մեկը ջերմություն չի ունեցել և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, նա հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են հետազոտում: Տեսնենք, թե ռենտգենի պատկերն ինչ ցույց կտա, բայց այս պահին երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Նրանք, սակայն, դեռևս կմնան հսկողության ներքո՝ առանձին բոքս-մեկուսարաններում, տեսնենք, թե ինչ պատկեր կունենանք ռենտգենի արդյունքում»,-ասաց Թորոսյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )