Էքստրասենսը մարդ է, ով ենթադրաբար օժտված է էքստրասենսոր ունակություններով։ ambion.news-ը ներկայացնում է հայտնի երիտասարդ էքստրասենս Արման Այվազյանին, ով ծնունդով Վանաձորից է, եւ տևական ժամանակ է լայնամասշտաբ գործունեություն է ծավալում։
Նախ սկսենք երիտասարդ էքստրասենսի հաջողություններից, որոնք հատկապես գրանցվել են վերջին տարիներին։
Արման Այվազյանն այս տարի բազմահազարանոց ակնդիրների կողմից արժանացել է տարվա դեմք տիտղոսին։Սակայն նրա տիտղոսները սրանով չէ, որ սահմանափակվում են, ամենից նշանակալիցը 2022 թ-ին Անգլիայում կայացած մրցույթում Գրան Պրի -ին արժանանալն էր։ Շուրջ 8300 մասնակիցներին շրջանցելը, 100-ից ավել ծանրագույն փորձություն հաղթահարելն իսկական հաղթաթուղթ է եղել։ Բայց ինչպես նշում է ինքը՝ Արմանը, տիտղոսներից լավագույնն իր համար մարդկանց օգնելն է, մասնավորապես մեծ հաջողություններից մեկը իր իսկ կողմից ստեղծած՝ Amigo black բարեգործական հիմնադրամն է, որի միջոցով կարողանում է բուժել աշխարհի բոլոր երեխաներին՝ մատուցելով բուժական մի շարք ծառայություններ։Նրան են դիմում աուտիզմով, դաունի սինդրոմով եւ այլ նյարդային խանգարումներով տառապող հազարավոր երեխաներ։ Առաջիկայում Արման Այվազյանը հրավերներով կմեկնի Ավստրալիա, Չեխիա, Հոլանդիա։