Երեխաների վեճին միջամտել են ծնողները․ Երեւանում 8 քաղաքացի է դանակահարվել
Արտակարգ դեպք Երեւանում։ Գիշերը Դավիթաշեն վարչական շրջանում մի խումբ քաղաքացիների միջեւ վիճաբանություն է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ։
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ սուր կտրող- ծակող գործիքից ստացված վերքերով հիվանդանոց է տեղափոխվել ութ քաղաքացի։
Մեր ունեցած տեղեկություններով միմյանց հետ վիճաբանել են թաղամասի բնակիչները, իսկ վեճն էլ առաջացել է այն բանից, որ դրսում տվյալ քաղաքացիների երեխաները միմյանց հետ խաղալուց հետո սկսել են վիճել, ինչին էլ միջամտել են ծնողները։
