Երեխաների անհետացման դեպքերին արձագանքում են Ուկրաինայից
Երեխաների վաճառքի վերաբերյալ վերջերս հայաստանում բարձրացած աղմուկի հետ կապված «Հրապարակի» հետ կապ է հաստատել Ուկրաինիայի քաղաքացի Կարեն Հովհաննիսյանը, նա ներկայացրեց տարիներ առաջ իր երեխայի հետ կապված պատմությունը․
«Ոզում եմ ձեզ ներկայացնել մեր պատմությունը և ակնկալում եմ ձեր օգնությունը։ Իմ անունն է Կարեն Յուրիի Հովհաննիսյան, ես Ուկրաինային քաղաքացի եմ, իմ կնոջ անունն է Հրանուշ Սահակի Փիրումյան, նա ՀՀ քաղաքացի է։ 2009 թվականի հունիսի 17-ին հայաստանում՝ Գրիգոր Նարեկացի ծննդատանը, մենք ունեցանք երկվորյակներ, այդ ժամանակ մենք 19 տարեկան էինք։ Երեխաները ծնվեցին հղիության 35-րդ շաբաթը կեսարյան հատմամաբ, երկու տղա, վիրահատությունն անցկացրել է Գագիկ Գևորգյանը։ Երեխաների քաշը կազմում էր 1650 և 1600 գրամ»,- մեզ ուղարկված նամակում գրել է Հովհաննիսյանը,- «Ծննդաբերությունից հետո մեզ ասացին, որ երեխաների հետ ամեն բան կարգին է, բայց քանի որ իրենց ծննդատանը չկա համապատասխան տեխնիկա` վաղաժամ ծնված երեխաներին պահելու համար, ապա երեխաներին պետք է տեղափոխել Հերացու անվան համար 1 բժշկական կենտրոն։ Մեզ այնտեղ դիմավորեց Շ․ Գևորգյանը, նա, կարծեմ, մեր երեխաների բուժող բժիշկն էր, և երեխաները պետք է լինեին նրա անմիջական հսկողության տակ այդ ընթացքում։ Ի սկզբանե, նրա խոսով, երեխաների վիճակը կայուն լավ էր։ 20.06.2009-ի առավոտը ես բարձրացա Գևորգյանի մոտ, նա ինձ ասաց, որ երեխաներից մեկին պետք է տանել ռենտգեն հետազոտման, քանի որ աղիստամոքսային տրակտի հետ կապված խնդիր կա»։
Հովահննիսյանի նամակում ասվում է, որ երբ ինքը երեխային տանում էր հետազոտման, որևէ կասկածելի կամ անսովոր բան չի նկատել։ Իրեն ասել են, որ գնա տուն, իսկ նորություն լինելու դեպքում կկապվեն իր հետ․
« Նույն օրը՝ երեկոյան, ինձ զանգահարեցին և ասացին, որ աղիները ոլորված են, և կարող է խնդիրներ լինեն։ 21.03.2009-ի առավոտյանես գնացի հիվանդանոց և ինձ ասացին, որ երեխան մահացել է։ Երբ ես պահանջեցի, որ ինձ ցույց տան երեխային, ինձ սկսեցին համոզել, որ 19 տարեկանում հոգեբանական տրավմայից խուսափելու համար ցույց չեն տալիս։ 3-4 ժամ հետո ես կրկին պահանջեցի ցույց տալ ինձ դիակը, այս անգամ էլ պատասխանեցին, որ ուղարկել են փորձաքննության։
Իմ կինը այդ ընթացքում հիվանդանոցում էր, նրան զանգեց շ Գևորգյանը՝ համոզելով, որ երեխայի դիակը չտեսնի և չվերցնի։ Մեզ ոչ մի փաստաթուղթ չտրամադրեցին , փորձաքննությունների կենտրոն հասանելիություն նույնպես չկար։ Սկսած 22.06.2009-ից իմ կինը 2 օր գտնվել է հիվանդանոցում երեխայի կողքին։ Շատ տարբեր պատմություններ էին մեզ պատմում բուժքույրերը այդ հիվանդանոցի մասին։ Օրինակ՝ բուժքույրը, որը հանձնել էր հերթափոխը, երբ իմ երեխան դեռ ողջ էր, ասում էր, որ իմ երեխայի հետ ամեն բան կարգին էր, և ինքը նույնիսկ զարմացել է, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Այդ ընթացքում մենք մեծ գումարներ ենք վճարել նրանց պահանջով։ 2014 թվականին իմ կինը արխիվում հայտնաբերեց էպիկրիզը, բայց տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։
