-Shadow-Here--Shadow-Here- Երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք. առողջապահության նախարարության պարզաբանումը – ԱՄԲԻՈՆ NEWS

Երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք. առողջապահության նախարարության պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն: «Երեկ մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերնագրով: Այդ առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեխան գտնվում է բժիշների հսկողության տակ»,- ասված է պարզաբանման մեջ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )