-Shadow-Here--Shadow-Here- Երբ կսկսվի Փաշինյանի թիմի – ԱՄԲԻՈՆ NEWS

Երբ կսկսվի Փաշինյանի թիմի <<առնետավազքը>>

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը թեեւ հեռու է դասական քաղաքագիտական առումով հեղափոխություն լինելուց, սակայն ամեն դեպքում, կրկնում է հեղափոխություններին հատուկ բոլոր այն օրինաչափությունները, որոնք ունեն վերջիններս, եւ որոնց իրականացվել են փուլ առ փուլ պատմության տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր ժողովուրդների մոտ, սկսած Ֆրանսիական հեղափոխություններից մինչեւ ժամանակակից Շարփյան մեթոդիկայով իրականացվող գունագեղ հեղափոխությունները։ Առհասարակ, որպես կանոն այդ հեղափոխություններում իրենց առաջին ալիքից հետո,սկսում են հեղափոխական կորիզի մասնատումը։ Սա բնական երեւույթ է, քանի որ հեղափոխությունը որքան էլ լիդեր ունենա, սակայն որոշակի կորիզի կողմից իրականացված է եւ լիդերը որքան էլ առաջնորդ, սակայն այդ կորիզում առաջինն է ընդամենը՝ հավասարների մեջ։ Հայաստանում այսօր դիտվում է նաեւ այս երեւույթը։ Անցյալ տարվա մայիսից հետո, երբ իշխանության ղեկին հայտնվեց Փաշինյանը, արդեն իսկ պարզ էր, որ հեղափոխական կորիզը, որքան էլ ցույց տար, որ միասնական է, սակայն ունի թեւեր։ Ժամանակի ընթացքում արդեն այդ թեւերը սկսեցին ծավալվել իշխանական ամբողջ համակարգում, փորձելով արմատակալել ու հիմնավորվել, եւ այժմ եկել է մի պահ, որ դրանք սկսում են պայքարել մեկմեկու դեմ, հանուն փողի, իշխանության ռեսուրսների, հեղինակության ազդեցության ոլորտների եւ այլն, հատկապես, երբ ախորժակն ուտելուց է բացվում։ Այս դեպքում հեղափոխական լիդերը աստիճանաբար դառնում է այսպես ասած՝ «պախան» կամ «զոն նայող»։ Նա հասկանում է, որ համաձայն, բաժանիր որ տիրես սկզբունքի, այդ խմբերի կռիվը իրեն ձեռնտու է։ Սակայն միեւնույն ժամանակ ինքը հասկանում է, որ կարող է գալ մի պահ, երբ ինքը որպես լիդեր արդեն խանգարի բոլորին եւ այս դեպքում արդեն շահերի թեկուզեւ կարճաժամկետ համընկնմամբ պայմանավորված, բոլորը կարող են միավորվել ընդդեմ իրեն։ Այս փուլին դեռ ժամանակ կա Հայաստանում, քանի որ լյումպենացված զոմբի զանգվածի համար Փաշինյանը դեռեւս հերոս է եւ ունի հետեւորդների բավական ստվար թիվ։ Սակայն սա տեւական ազդեցություն չէ ու անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլերի կգնա, քանի «մասկի շոու» կկազմակերպի, քանի քրեական գործ կհարուցի, գալու է մի պահ, երբ այդ զանգվածը նույնիսկ սպառելու է ոգեւորության էյֆորիկ վերջին փշրանքներն ու արդեն հաշիվ է պահանջելու։ Հենց այս պահից կսկսվի Հայաստանում Փաշինյանի վերջնախաղը քանի որ հենց այդ պահին հեղափոխական կորիզը, հասկանալով, որ կործանումը սկսվելու է սկսելու է առնետավազքը՝ ոտնատակ տալով առաջնորդին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )