ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՎՃԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼՅԱՅԵՆ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Euronews-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ եվրոպացիները կտուժեն Ռուսաստանի դեմ ձեռնարկված միջոցների պատճառով։
Հարցին, թե «որքա՞ն հեռու կգնա Ուկրաինայի հետ համերաշխությունը», քանի որ Եվրոպան «անշուշտ, պետք է վճարի այդ միջոցների գինը», ԵՀ ղեկավարը պատասխանել է. «Այո՛, մենք գիտենք, որ յուրաքանչյուր պատերազմ ունի իր գինը, և մենք շատ համերաշխ ենք Ուկրաինայի հետ»:
