-Shadow-Here--Shadow-Here- Եվրոպայում ստեղծում են աշխարհում առաջին ռազմական ինտերնետը – ԱՄԲԻՈՆ NEWS

Եվրոպայում ստեղծում են աշխարհում առաջին ռազմական ինտերնետը

Գերմանիան և Նիդերլանդները պայմանավորվել են միավորել ջանքերը պատմության մեջ առաջին ռազմական համացանցի ստեղծման գործում: Այս մասին գրում է ZDNet պարբերականը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Գերմանիայի և Նիդերլանդների պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Անկ Բեյլևելդի կողմից Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների նախարարների նիստի ժամանակ:

Միացյալ նոր ցանցը կստանա Tactical Edge Networking (TEN) անվանումը և ապագայում կմիավորի ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների ռազմական ցանցերը:

TEN-ի կենտրոնակայանը կտեղայանվի գերմանական Կոբլենց քաղաքում: Ցանցի զարգացման արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )