ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

Եվրոպական խորհրդարանի անդամները լուրջ մտահոգություններ են հայտնել Բելառուսի Հանրապետության «Աստրավեց» ատոմակայանի անվտանգության վերաբերյալ ու պահանջել դադարեցնել դրա առևտրային գործարկումը։

Տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքից։

«642 կողմ, 29 դեմ, 21 ձեռնպահ ձայներով ընդունված բանաձևում խորհրդարանը քննադատում է «Աստրավեց» ատոմակայանի հապճեպորեն շահագործման հանձնումն ու ռեակտորի հաճախակի վթարային անջատումներին ու սարքավորումների խափանմանը վերաբերող թափանցիկության ու պաշտոնական հաղորդակցության շարունակական բացակայությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Ատոմակայանը տեղակայված է Բելառուսի Գրոդզենսկայա մարզի Աստրավեց շրջանի Վարնյանի ավանում։

Նշվում է, որ «չնայած անվտանգության վերաբերյալ ակնհայտ մտահոգություններին՝ կայանը սկսեց էլեկտրաէներգիա արտադրել 2020-ի նոյեմբերի 3-ին՝ առանց լիարժեքորեն կատարելու 2018-ին փորձագիտական գնահատականով և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) կողմից արված առաջարկությունները»,- նշել էն Եվրախորհրդարանները՝ արտահայտելով իրենց դժգոհությունը 2021 թվականի մարտին գործարանի առևտրային շահագործումը շտապողականությամբ գործարկելու մասին։

Նրանք Եվրոպական հանձնաժողովին կոչ են արել սերտորեն աշխատել Բելառուսի իշխանությունների հետ` կայանի գործարկումը հետաձգելու համար` մինչ ԵՄ բոլոր սթրես-թեստային առաջարկությունները լիարժեք կատարվեն և անվտանգության բոլոր անհրաժեշտ բարելավումները տեղում լինեն։

ԵԽԱ-ները նաև կոչ են արել Բելառուսին ամբողջությամբ պահպանել միջուկային ու շրջակա միջավայրի անվտանգության միջազգային ստանդարտներն ու թափանցիկ կերպով համագործակցել միջպետական մարմինների հետ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )