Եվս մեկ գրառում այս թեմայով ու թերեւս կսահամանափակվեմ այսքանով…Լիաննա Մանուկյան

Կան չէ՞ բոլորիս շրջապատում մարդիկ, ովքեր Եռաբլուր գնալու մասին լալահառաչ տեքստերով համոզում են մեզ, թե նրանք այնքան նուրբ հոգի ունեն, որ Եռաբլուր գնալ չեն կարող, սիրտները չի դիմանա։
Դե այն, որ առհասարակ մարդ տեսակի հանդեպ հավատս կորցրել եմ դեռ վաղուց, այդ մասին խոսել չեմ ուզում, բայց երբեք էլ չեմ հավատացել այդ տեքստերին, ով էլ որ ասել է հատկապես երբ դա լսել եմ երիտասարդներից։
Կարող եմ հավատալ ավագ սերնդի ներկայացուցիչների մի փոքր հատվածի, որոնց մեջ դեռ մաքրություն կա։
Ասածս այլ է…
Ես ուզում եմ, որ բոլորս հիշենք բոլոր այդ մարդկանց որոնց սիրտը այնքան փափուկ է որ մինչ այսօր Եռաբլուր չեն գնացել, կամ էլ գնում են երբ տնից դուրս գալու պատճառ է պետք։
Ուզում եմ բոլոր այդ մարդկանց մի հարց տանք
-այ ստահակներ, բա ձեր սիրտը ո՞նց տարավ տոնական ճոխ սեղաններ պատրաստել, շամպայն տրաքացնել, լայվով թեւերը օդ բարձրացրած տռճկի տալ, հրավառություն անել ու ճայթուկներ տրաքացնել Եռաբլուրի ֆոնին։
Նույն սիրտը չի՞…
Թե էս պահին այսպես է պետք, այսպես է հարմար։
Ես վստահ եմ որ նման տեսակի մասին բարոյականության մասին խոսելն ամենաքիչը միամտություն կլինի, այդ իսկ պատճառով գիտեմ որ չեք ունենա համարժեք բարոյականություն ձեր տկարության մասին խոսելու բայց ինքներդ գոնե ձեր մեջ իմացեք որ դուք ձեր հոգով, ձեր սրտով, ձեր էությամբ ու ձեր կյանքով, գենով ու բջիջով տականք եք, չունեք իրավունք շնչելու։
Հարամա ձեր ապրած կյանքը։
Սպասում եմ, որ էս տեսակից, ինչ որ մեկը կհայտնվի ու ինձ կասի, թե ինչի՞ եմ այսքան կոպիտ եղել։
Եթե կանխատեսեք ձեր սպասվող ապագան ու խուսափեք գրելուց ունեք 2րդ տարբերակ՝ ինքնամաքրվեք ընկերներիս շարքից հակառակ դեպքում ինքս կգտնեմ ձեզ ու շատ ավելի վատ կվարվեմ։
Կորսված Արցախի, Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիայի ու տղերքի թափած արյան փաստի վրա նման փնթի ապրելակերպն անընդունելի է ինձ համար։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )