«Բարսելոնա»-ն նոր հարձակվող է փնտրում․ թիրախում՝ Ռամուշ
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակներ փնտրել։ Այս անգամ ակումբի դիտակետում է հայտնվել ՊՍԺ-ի պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։ Այս մասին հայտնում է TeamTalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել 24-ամյա ֆուտբոլիստին, քանի որ վերջինս իր հերթին դժգոհ է տրամադրվող խաղաժամանակից և կանոնավոր խաղային պրակտիկա չունենալու փաստից։
Ռամուշի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
