Այսօր ռադիոյի օրն է…

Screenshot

Հեռուստատեսությունում իմ աշխատանքային լավագույն տարիներից հետո,

շուրջ 19 տարի ղեկավարեցի հայկական ռադիոն։ Այդ տարիների ընթացքում մենք ՝ ռադիոյականներս ստեղծեցինք մի մեծ ու գեղեցիկ ռադիոընտանիք։ ՈՒ ապրեցինք սիրո, ջերմության, ընկերության, փոխադարձ բացարձակ հարգանքի ու վստահության միջավայրում։ Հենց այդ հարաբերություններն էին, որ հնարավորություն տվեցին բացելու մեր մասնագիտական հմտությունների ողջ պաշարը։ Մենք շահեցինք ոլորտի հնարավոր գրեթե բոլոր մրցանակներն ու պարգևները։ ԵՎ ստացանք ամենակարևոր պարգևը՝ մեր ունկնդրի սերն ու վստահությունը։

Շնորհակալ եմ իմ գործընըկերներին ՝ ռադիոյի կախարդական աշխարհին սիրով նվիրվելու ու ունկնդրին անմնացորդ ծառայելու համար։

Ես այսօր էլ շարունակում եմ իմ գործունեությունը ռադիոաշխարհի իմ ստեղծած անկյունում ,ու գրեթե ամեն օր բացահայտում եմ ռադիոյի հմայքի գաղտնիքները։

Թող այս կախարդական , զարմանահրաշ աշխարհը մշտապես ուղեկցի մեզ , և շարունակի մնալ մեր հավատարիմ , ջերմ ու սրտակից զրուցակիցը…

Շնորհավոր տոնդ սիրելի ռադիո,

Շնորհավոր տոնդ սիրելի ռադիոյականներ,

Շնորհավոր տոնդ սիրելի ռադիոունկնդիր…

Share This