-Shadow-Here--Shadow-Here- «Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին»․ Փաշինյանը՝ «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին – ԱՄԲԻՈՆ NEWS

«Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին»․ Փաշինյանը՝ «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին

«Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, ազատության, երջանկության»․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթն այսպես եզրափակեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։

120 հրավիրյալ երկրներից մեկն էր Հայաստանը։ Վարչապետը առցանց ձևաչափով հայտարարությամբ հանդես եկավ։ 3,5 րոպեանոց ելույթի մեծ մասը Լաչինի միջանցքի շրջափակման, Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին էր։

Փաշինյանը հիշեցրեց՝ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք. – «Սեպտեմբերին մենք կրկին զգացինք ժողովրդավարության միությունը և Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը»։

Share This