Եմենը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Իսրայելին

Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչությունը հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ արդեն տասնյակ հրթիռներ են արձակվել, հայտնում է Clubtc պորտալը։

«Եմենի զինված ուժերը պաշտոնապես պատերազմ են հայտարարել Իսրայելին»,- նշվում է հաղորդագրությունում։ Նաև երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Սամիր Ալնամրին հայտնել է հրեական պետության ուղղությամբ տասնյակ բալիստիկ հրթիռների մասին։

Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը սրվեց հոկտեմբերի 7-ին։ 

Share This