«Եկե՛ք միասին ցույց տանք, որ Սրբազանը մենակ չէ»․ կոչ՝ ներկայանալ դատարանի մոտ

2026 թվականի հունիսի 25-ը վճռորոշ օր է Միքայել Սրբազանի գործով դատավարության ընթացքում։

Այդ օրը կայանալու է վերջին դատական նիստը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու նպատակով։

Միքայել Սրբազանը ոչ միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական է։ Նա բացառիկ պետականամետությամբ, հայրենասիրությամբ և ազգային պատասխանատվության զգացումով օժտված հանրային գործիչ է, որի գործունեության առանցքում մշտապես եղել են Հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, պետական ինքնիշխանությունը, ազգային արժեքները, հայ ժողովուրդն ու նրա անվտանգ ապագան։

Հունիսի 25-ին յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է։

Այդ օրը դատարանի առջև հավաքվելը ոչ միայն աջակցություն է Միքայել Սրբազանին, այլ նաև հստակ ուղերձ, որ Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր չեն հրաժարվում արդարության պահանջից, չեն լռում ազգային ու պետական արժեքների պաշտպանության հարցերում և պատրաստ են իրենց ներկայությամբ վկայել իրենց կամքն ու համոզմունքները։

Իրազեկում ենք անում Միքայել Սրբազանի բոլոր աջակիցներին, համախոհներին և արդարության կողմնակից քաղաքացիներին հունիսի 25-ին ներկայանալ դատարանի շենքի առջև։

Եկե՛ք միասին ցույց տանք, որ Սրբազանը մենակ չէ։

Եկե՛ք վկայենք, որ հայրենիքի, պետականության և ազգային արժանապատվության գաղափարները շարունակում են համախմբել հազարավոր մարդկանց։

Հունիսի 25-ը միայն դատական նիստի օր չէ։

Այն օր է, երբ պետք է լսելի դառնա հանրության ձայնը։

Share This