-Shadow-Here--Shadow-Here- ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ – ԱՄԲԻՈՆ NEWS

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որում մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ և մատնանշել «քվեաթերթիկների լցոնման նշաններ»։ Այս մասին, Gazeta.ru–ի փոխանցմամբ, հայտնում է Reuters-ը։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:

«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», – ասվում է հաղորդագրությունում:

Նշվել է, որ «ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել», սակայն զուրկ է «իսկական բազմակարծությունից», և քննադատների ​​ձայնը շարունակաբար ճնշվել է։Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։ Ընտրատեղամասերի 93 տոկոսի տվյալների մշակման արդյունքների հիման վրա Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 92,1 տոկոսը և հինգերորդ անգամ հաղթել ընտրություններում։

Share This