Դրա համար շատ պատճառներ կան. ի՞նչ խնդիրներ ունի Դանա Ուայթը Արման Ծառուկյանի հետ
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ ներկայումս դժգոհ է թեթև քաշային կարգում կազմակերպության չեմպիոնական գոտու նախկին հավակնորդ Արման Ծառուկյանի գործողություններից։
UFC 327 մրցաշարին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ուայթը, մասնավորապես, նշել է.
«Եկեք այսպես ձևակերպենք. հենց հիմա ես Արմանով հիացած չեմ: Եվ դրա համար շատ պատճառներ կան։ Խնդիրը միայն այն չէ, ինչ բոլորը տեսնում են հրապարակայնորեն»,- ասել է կազմակերպության ղեկավարը։
Նշենք, որ ապրիլի 19-ին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում կայանալիք RAF 08 մրցաշարի շրջանակում Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Յուրայա Ֆեյբերի դեմ:
Խառը մենամարտերում Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում։ Այդ մենամարտում հայ մարտիկը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ էր տոնել Դեն Հուկերի նկատմամբ։
Արման Ծառուկյանն իր պրոֆեսիոնալ կարիերայում ընդհանուր առմամբ անցկացրել է 26 մենամարտ՝ գրանցելով 23 հաղթանակ և կրելով 3 պարտություն:
