Դոքերթին խոսել է «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, ով մեկնել է Հայաստան և Ադրբեջան, ԱՊԱ-ին տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
«Մեզ համար պարզ է, որ Հարավային Կովկասում կապերի ընդլայնումը շատ տրամաբանական մոտեցում է։ Իհարկե, այդ կապերն արդեն կան, ինչի պատճառով էլ Ադրբեջանը Եվրոպային էներգակիրների կարևոր մատակարար է և այդպիսին է մնացել երկար տարիներ։ Եվ, իհարկե, Մեծ Բրիտանիայի մասնակցությունն Ադրբեջանում հնարավոր դարձավ Ադրբեջանի՝ որպես Եվրոպային էներգիա մատակարարող շատ կարևոր դերի շնորհիվ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը և Հարավային Կովկասը շատ կարևոր կամուրջի դեր են խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։Եթե մենք կարողանանք միասին բարելավել ենթակառուցվածքները և կապերը՝ լինեն դրանք խողովակաշարեր, էլեկտրահաղորդման մալուխներ, առևտուրային և ենթակառուցվածքային ուղիներ, ապա բոլոր շրջանները կշահեն: «Միջին միջանցքի» հայեցակարգը շատ լուրջ առաջարկ է, և կարծում եմ, որ այն հետաքրքրում է բոլոր երկրներին։ Քանի որ Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանին համարում են անվստահելի գործընկեր, նրանք շահագրգռված են Ռուսաստանից անկախ իրենց էներգետիկ ռեսուրսները Եվրոպա մատակարարելու հարցում։
