«Դու միշտ իմ Դուդուն կմնաս, իսկ ես՝ միշտ քո Գոջին…»Արուսյակ Մկրտչյան

Փոքր ժամանակ քո անունը ճիշտ ասել չէի կարողանում. Իմ մանկական գլխով քեզ «Դուդու» անվանեցի, ու այդ անունը մնաց։ Այնքան մնաց, որ ամբողջ ընտանիքն էլ քեզ «Դուդու» էր ասում, երբ խոսքը քո մասին էր. Երևի մտածում էիր, որ երբ մեծանամ, կդադարեմ քեզ այդպես կոչել, բայց այդպես էլ չեղավ

Շատ աղջիկներ, որ առանց իրենց հայրիկի են մեծացել, ամբողջ կյանքում հայրական սիրո պակաս են զգում. Բայց ես երբեք էդ ցավը չեմ զգացել, որովհետև դու միշտ կողքիս էիր. Մինչև քո վերջին շունչը ինձ պահեցիր, պաշտպանեցիր, սիրեցիր. Դու վերցրիր մի պատասխանատվություն, որ քոնը չէր, բայց պատվով տարար մինչև վերջ. Ես մեծացա քեզ իմ հայրիկի պես սիրելով. Դու իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկն էիր Շատ էի ուզում, որ մի օր տեսնես, թե ոնց եմ բժիշկ դառնում, կամ իմ հարսանիքի օրը ձեռքիցս բռնած ինձ տանես դեպի խորան

Դու բացառիկ մարդ էիր՝ խելացի, արդար ու անսահման հավատարիմ Քո ամբողջ կյանքը լի էր արժանապատիվ գործերով ու ձեռքբերումներով Բոլորը սիրում ու հարգում էին քեզ, որովհետև մինչև վերջ հավատարիմ մնացիր քո արժեքներին ու սկզբունքներին. Դու պատվով ծառայեցիր օրենքին և միշտ ազնիվ մնացիր Քո ընտանիքը, ընկերներն ու գործընկերները միշտ կհիշեն քեզ մեծ սիրով ու հարգանքով Քո բացակայությունը մի դատարկություն է թողել, որը ոչ ոք երբեք չի կարող լրացնել
Դու միշտ իմ Դուդուն կմնաս, իսկ ես միշտ քո Գոջին կմնամ.

Թող Աստված լուսավորի քո հոգին ու խաղաղություն տա քեզ. Դու արժանի ես հավերժ խաղաղության.

Share This