Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք. սպասվում է նրա շրջայցը Նորատուսի խաչքարերի համալիրում

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանի թերակղզու վրա գտնվող Սևանավանք վանական համալիր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսի» թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի և Սևանի թերակղզու տարածքով, որտեղից նրա առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։

Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9֊17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )