<<Ես ավելի քան 6 տարի սպասել եմ նրա՝ վարչապետ դառնալուն>>. Դոնալդ Թրամփը՝ Բորիս Ջոնսոնի մասին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի` վարչապետ ընտրվելուն սպասել է ավելի քան 6 տարի: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Daily Mail-ը:
Թրամփի կարծիքով՝ Ջոնսոնը «հրաշալի վարչապետ կլինի»:
«Ձեզ քաջ հայտնի է, որ մենք համակրում ենք միմյանց…Ես ավելի քան 6 տարի սպասել եմ նրա վարչապետ դառնալուն»,- հայտնել է Թրամփը:
Հարցին, թե արդյոք կարծում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյն «անհամապատասխան ղեկավար» էր Brexit-ի գործընթացն իրականացնելու համար, նախագահ Թրամփը պատասխանել է, որ Մեյին լավ մարդ է համարում:
Թրամփը հավելել է, որ Brexit-ի գործընթացի վերաբերյալ Մեյին առաջարկել էր իր գաղափարները, սակայն վերջինս «որոշել է ամեն ինչ անել յուրովի, և դա նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվել»:
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Ջոնսոնը «գերազանց աշխատանք կկատարի» իր պաշտոնում:
