-Shadow-Here--Shadow-Here- Դինոզավրի կմախք է վաճառվել աճուրդով – ԱՄԲԻՈՆ NEWS

Դինոզավրի կմախք է վաճառվել աճուրդով

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել եզակի աճուրդ։ Պատմության մեջ երրորդ անգամ վաճառքի է հանվել տիրանոզավր տեսակի դինոզավրի ամբողջական կմախք։ Կմախքը պայմանականորեն անվանվում է «Տրինիտի»։ Այն գնվել է 5,3 միլիոն դոլարով։ Գնորդի անունն անհայտ է։ Միայն նշվում է, որ գնորդը «եվրոպացի մասնավոր կոլեկցիոներ է»։ Կմախքի բարձրությունը 4 մետր է, երկարությունը՝ 11,6 մետր։ Աճուրդը կայացել է Koller աճուրդային տանը։ Առաջին անգամ պատմության մեջ տիրանոզավրի ամբողջական կմախք վաճառվել է 1997 թվականին՝ 12,5 միլիոն դոլարով, երկրորդ անգամ՝ 2020 թվականին՝ 47,4 միլիոն դոլարով։ Նշենք նաեւ, որ այս կմախքը հավաքվել է մի քանի տիրանոզավրերի հայտնաբերված կմախքների մասերի ամբողջականացումից։

Share This