-Shadow-Here--Shadow-Here- Դերասանին տուգանել են՝ «բանակի հեղինակազրկման համար» – ԱՄԲԻՈՆ NEWS

Դերասանին տուգանել են՝ «բանակի հեղինակազրկման համար»

Ռուս դերասան Դմիտրի Նազարովին տուգանել են 50 հազար ռուբլով՝ ռուսական բանակի հեղինակազրկման համար։ Այս մասին հայտնում է НСН-ը, վկայակոչելով Տվերյան դատարանի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Նազարովի դեմ՝ ռուսական բանակի հեղինակազրկման հատկանիշներով գործ հարուցվել էր Տվերյան շրջանային դատարանում եւ գրանցվել էր Մոսկվայի քաղաքային դատական ատյանում այս տարվա մարտի 21-ին։ «Խոհանոց» սերիալից հայտնի դերասան Նազարովը հաճախ է բացասաբար արտահայտվում իր սոցկայքային էջերում կամ հարցազրույցներում Ռուսաստանում եւ աշխարհում տիրող քաղաքական վիճակի մասին։ Նա հունվարին ազատվել է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնից։ Ներկայումս կնոջ հետ չի ապրում Ռուսաստանու մեւ գտնվում է վտարանդիության մեջ։

Share This