Դեկտեմբերի 7-ի վերքերը և մեր ուժը.Հասմիկ Վիրաբյան

1988 թ., դեկտեմբերի 7…

Իմ սերնդակիցների կյանքը բաժանված է երկու մասի՝ մինչև և հետո։ Այդ օրը փոխեց մեր քաղաքի շունչը, մեր ընտանիքների ճակատագրերը, բայց չկարողացավ կոտրել մեր հավատն ու ուժը։

 

Ես համոզված եմ՝ մի օր ես նորից կտեսնեմ իմ քաղաքը հենց այնպիսին, ինչպիսին էր «մինչև»… Վստահ եմ՝ կվերադառնա իր երբեմնի կյանքը, ժպիտը, ջերմությունը։

 

Թող ժողովուրդս այլևս երբեք նման ցավ չտեսնի։

Օղորմի բոլոր անմեղ զոհերին։

Աստված պահի իմ ազգը, իմ քաղաքը, իմ երկիրը։

 

«Ես գիդեմ, օր դու սաղ ես… Դու չիդես մեռնելն ինչ է…» — այս խոսքերի մեջ կա մեր սերնդի ողջ ցավն ու տոկունությունը։

Share This