-Shadow-Here--Shadow-Here- Դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրեց – ԱՄԲԻՈՆ NEWS

Դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել  Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )