-Shadow-Here--Shadow-Here- Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն եղել է. մանրամասներ – ԱՄԲԻՈՆ NEWS

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն եղել է. մանրամասներ

Politica.am-ի ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում միայն ասաց, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն իրականացվել է, սակայն առայժմ այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Օհանջանյանը նաեւ չասաց, թե այդ ինչ քրեական գործ է եւ ինչ կարգավիճակ ունի Գրիգորյանը այդ գործով:

Մենք զրուցեցինք նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ավելի ուշ կտա սպառիչ պատասխաններ։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )