Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավոր

ԲԴԽ-ից Վճռաբեկ դատարան տեղափոխված Դավիթ Խաչատուրյանը հիմա էլ տեղափոխվեց ՍԴ։

 

ԱԺ-ում քիչ առաջ ամփոփվել է ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկության արդյունքները, համաձայն որի՝ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել Դավիթ Խաչատուրյանին։ ՔՊ-ն միաձայն ՍԴ դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։

 

Քվեարկության պատկերը՝

 

Կողմ – 70

 

Դեմ – 0

 

Ձեռնպահ – 0

 

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն ԲԴԽ-ից Վճռաբեկ դատարան տեղափոխված Դավիթ Խաչատուրյանն է, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։

 

Share This