-Shadow-Here--Shadow-Here- Գրոզնիում Պուտինի պատվին թաղամաս կանվանվի. Կադիրով – ԱՄԲԻՈՆ NEWS

Գրոզնիում Պուտինի պատվին թաղամաս կանվանվի. Կադիրով

Գրոզնիի կենտրոնում նոր թաղամաս կհայտնվի, այն կանվանեն ի պատիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Այն կանվանեն մեր ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինի պատվին»,- գրել է Կադիրովը՝ պարզաբանելով, որ որոշումն ընդունվել է ի նշան չեչեն ժողովրդի երախտագիտության։

Նոր թաղամասում կկառուցվի 130 բազմաբնակարան շենք, մզկիթ, մանկապարտեզ և այլ ենթակառուցվածքներ։ Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ տարածքը կդառնա Գրոզնիի ամենահարմարավետ, հեղինակավոր հատվածը։

Share This