
Չագուջ թափարելու մեջ արհեստավարժ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝իսկական մուրճի հատված էր հայ ժողովրդի գլխին։ Արցախյան 44-օրյա պատերազմից տասը ամիս անց՝երբ դեռևս Զինվոր ենք հողին հանձնում, դեռևս մարմին ենք փնտրում, դեռևս չգիտենք քանի՞ գերի է այս պահին ադրբեջանական բանտերում՝Նիկոլը հայտարարում է, որ սեպտեմբերի 21-ին անկախության օրը՝տեղի կունենան գունագեղ տոնակատարություններ, ի հիշատակ՝արցախյան պատերազմում զոհվածների։Գունեղ և զոհ, ո՞նց կարող են այս բառերը իրար կողք հնչել։Վարչապետի աթոռը զբաղեցնողին սատարող դեգրադացված զանգվածը պնդում է, որ այո ճիշտ է գունեղ տոնակատարությունը, հա բա հո՞ սաղ կյանք պտի սգավորի կարգավիճակով չապրենք։ Արդյո՞ք մենք հիմա այն հոգեվիճակում, կամ այն նախանձելի կարգավիճակում ենք, որ մեզ գունագեղ տոնակատարություն թույլ տալ։Պատերազմի խայտառակ պարտության, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանի ոտնձգությունների ֆոնին՝կարծում եմ մեր կողմից առնվազն թեթևսոլիկություն է։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չէր կարող չվրդովեցնել Հայրենիքին որդի տված մարդկանց, նրանց պատերազմը չի ավարտվել։Նիկոլականները փոխխանակ ներողություն խնդրեն որդեկորույս ծնողներից, ընդհակառակը՝բեմահարթակն են զարդարում, որ հրապարակից նորից հնչի՞ Զարթոնքը, թե՞ գինի լիցը, կամ Մուշ Սաասունը։Անկախությունը իրականում հոգեվիճակ է, բայց անգամ օրվա խորհուրդն եք արժեզրկել։Իսկ այս տարվա անկախության տոնի գույնը՝սևն է, երաժշտությունը՝ռեքվիեմը։Գունագեղ տոնակատարության հակառակ կողմը՝սև ժապավենն երն ու վերականգնողական բաժանմունքներում կյանքի համար պատերազմող տղերքն են։Մեր ազատության ցուցիչը՝Եռաբլուր պանթեոնն է։