-Shadow-Here--Shadow-Here- Գործադուլի պատճառով շատ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարում դեպի Իսրայել թռիչքները – ԱՄԲԻՈՆ NEWS

Գործադուլի պատճառով շատ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարում դեպի Իսրայել թռիչքները

Մի շարք երկրների ավիաընկերություններ երկուշաբթի օրը չեղարկել են չվերթները դեպի Իսրայել՝ դատաիրավական բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերի և գործադուլների ֆոնին, հայտնում է РИА Новости-ն՝ Ynet պորտալին հղումով։

Երկուշաբթի ավելի վաղ Իսրայելի գլխավոր օդային նավահանգիստի՝ Բեն Գուրիոնի օդանավակայանի աշխատանքը կաթվածահար էր եղել այն պատճառով, որ օդանավակայանի աշխատակիցները միացել էին Բենիամին Նեթանյահուի կառավարության դատական ​​բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ցույցերին։ Տասնյակ չվերթեր չեն կարողացել թռիչք կատարել Թել Ավիվից, իսկ ազգային ավիափոխադրող ElAl-ը հայտարարել է թռիչքների դադարեցման մասին։

Ավիաընկերությունները, որոնք չեղարկել են իրենց որոշ չվերթներ դեպի Իսրայել, ներառում են Air Canada-ն, Turkish Airlines-ը, Finnair-ը, Wizz Air-ը, Etihad-ը և Emirates-ը:

Իսրայելում և նրա սահմաններից դուրս Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող դատական ​​բարեփոխումների դեմ հազարավոր բողոքի ցույցեր են տեղի ունենում արդեն 12-րդ շաբաթն անընդմեջ։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների գնահատականների, անցած կիրակի ավելի քան 600 հազար մարդ դուրս է եկել փողոց: Առաջարկվող օրինագիծը կսահմանափակի Գերագույն դատարանի ազդեցությունը հիմնական օրենքների ընդունման գործընթացի վրա, թույլ կտա խորհրդարանականներին վիճարկել այս դատարանի որոշումները և կառավարությանը վերահսկել դատավորների նշանակման ընթացակարգը, ասում են ցուցարարները:

Իսրայելի նախագահը երկրում բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել երկրի կառավարությանը անհապաղ դադարեցնել դատական ​​բարեփոխումների ընդունումը։

Share This