Գորիս-Արցախ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ զոհվել է ընտանիքի 5 անդամ
Գորիս-Արցախ ավտոճանապարհին, Շուշիի մոտակայքում Վազ 3110 մակնիշի մեքենան գլորվել է ձորը, որի հետևանքով 5 հոգի զոհվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
Նախնական տվյալներով՝ մեքենան գերբեռնված է եղել։
Tert.am-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները Սյունիքի մարզի Տեղ գյուղից էին, ընտանիքի անդամներ։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Tert.am-ի հետ զրույցում ասաց 5 հոգի է եղել մեքենայում՝ հայրը, մայրը, երկու տղաները և հարսը:
«Թաղման պետք է գնային Արցախի Հանրապետություն՝ Շուշի, բայց տեղ չեն հասել»,- հայտնեց համայնքապետը:
