ԳՆԱ ՈՒ ՄԱԾՆԱԲՐԴՈՇԴ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԿԵՐ»

Այդպես էլ գիտեի ու երկու առաջ գրել էի այդ մասին։ Ալիևը հայտարարություն է անում, ահաբեկում՝ մեկ, երկու օրից հետո հայտնվում է Նիկոլ Փաշինյանը ու համարյա նույն բաներն ասում, իր կարծիքով սարսափն ավելի ամրապնդում։ Ընդամենը երեք օր առաջ Ալիևը հայտարարեց․ «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»։

Ալիևին այսօր Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստում արձագանքում։ Բա թե․ «Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե խիստ մտահոգված է Ալիևի հայտարարությամբ։ Բայց երբ խորանում, հասկանում ես, որ մտահոգված մարդը պատերազմից երկու տարի հետո դատարկ ձեռքերով չպիտի նստեր։ Պիտի արդեն պատրաստ լիներ հակառակորդին ,«գոնե մի մուշտի տալու» ։ Ու Ալիևի ասածները ներկայացնում է երեկվա սարսափազդու՝ մոր ու մանկանց մորթի չբացահայտված դեպքի ու առավոտյան թշնամու կողմից խոցված զինվորի ֆոնին։ Իբր մենք գլխի չենք ընկնում, ինքը մեզ նոր- նոր գլխի է գցում, որ Ալիևը ոչ միայն սպառնում, այլ․․․ ցեղասպանություն է նախապատրաստում։ Եղբայր, գնա ու մածնաբրդոշդ «խաղաղությամբ կեր»։Իբր մենք ո՞ր արածիցդ ենք տեղյակ եղել, որ հիմա էլ կետ- կետ բացատրում ես։ Ի՞նչ ես ուզում մեզնից, ինչ ունենք, տվել ենք։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )