Գնացեք ձեր առողջության մասին հոգ տարեք, ձեր ընտանիքի մասին հոգ տարեք

Կարանտինի մեջ գտնվող Արփի Բեկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Ախր ինչի՞ են լրիվ, բացարձակապես անծանոթ մարդիկ կարծում, թե դու կարանտինի չորս պատի մեջ նստած հենց իրենց նամակին ես սպասում օր ու գիշեր ու իրենց հետ պիտի նստես ու կիսվես, ինչի՞ են կարծում, որ իրենց գործն ա քո որպիսությունը կամ գտնվելու վայրը, հոգեբանական վիճակը: Ու սա էսքան անտանելի չէր լինի, եթե մունաթ չգային վրադ, թե էդ քեզ ինչի՞ տեղ ես դրել՝ հարցերիս չես պատասխանում, էդ տենց զբաղվա՞ծ ես հա կարանտինի մեջ? Գնացեք ձեր առողջության մասին հոգ տարեք, ձեր ընտանիքի մասին հոգ տարեք ու մի կարծեք, թե ձեզ անծանոթ և ձեզ հետ երբևէ որևէ բառ չփոխանակած մարդիկ պարտավոր են ձեզ ատչոտ տալ իրենց առողջական վիճակի մասին»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )