ԲԴԽ-ից՝ հարկադիր
ԲԴԽ ԶԼՄ-ների և PR ծառայության գլխավոր մասնագետ Վարդուհի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հարգելի’ լրագրողներ,
տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները եւ կատարելու եմ մամուլի քարտուղարի գործառույթները։ Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար»:
Նշենք, որ Վարդուհի Պետրոսյանը նախկինում աշխատում էր Բարձրագույն դատական խորհրդում։
