ԳՅՈՒՄՐՈՒ ՄԻՋԱԴԵՊԻ ԳՈՐԾՈՎ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, մայիսի 8-ին Գյումրու Երեւանյան խճուղում ընդդիմության ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով, մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթեւոսյանի, Գոռ Սարգսյանի, Գեւորգ Մուրադյանի գործով դատական նիստը հետաձգեց։
Գործով տուժողի ներկայացուցիչը դիմում ներկայացրեց այն մասին, որ տուժողները չեն կարող մասնակցել դատական նիստերին՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով, սակայն դատարանը գտել է, որ անհրաժեշտ է, որ տուժողները նիստին ներկայանան։ Քանի որ այսօրվա նիստին տուժողների մի մասը չէր ներկայացել, դատարանը որոշեց նիստը հետաձգել։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 14։00-ին։
