Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի է ունեցել «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան



Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի է ունեցել «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել համայնքի ղեկավարի խորհրդական Ռոբերտ Անդրիասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր և այլք:Ֆիլմի հեղինակը կինոռեժիսոր Վարդան Վարդանյանն է։ Ֆիլմը նվիրված է հայ ժողովրդի մերօրյա պատմության ողբերգական էջերից մեկին՝ 44-օրյա պատերազմի դաժան իրողությանը։
«Սուրեն» գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար դերասանական կազմը պարգևատրվել է Գյումրի համայնքի ղեկավարի պատվոգրով։
