Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով
Առողջապահության աշխատողի օրվա առթիվ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում կենտրոնի մի շարք աշխատակիցներ արժանացել են Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շիրակի մարզային միության պատվոգրերի։
Պարգևները հանձնվել են առողջապահության ոլորտում երկարամյա և բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական նվիրումի, ինչպես նաև պացիենտների առողջության պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Կենտրոնի ղեկավարությունը շնորհավորել է պարգևատրված աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման։

Share This