Գյումրու թիվ 9 միջնակարգ դպրոցի 3-րդ <<ա>> դասարանում տոնել են ոսկե աշունը
Գյումրու թիվ 9 միջնակարգ դպրոցի 3-րդ «ա» դասարանու մտոնել են ոսկե աշունը՝ քաղաքի գրադարան եւ քաղաքային զբոսայգի կատարած այցելությամբ։ Դասվար, բազմամյա վաստակաշատ մանկավարժ Շ․ Մխիթարյանի գլխավորությամբ փոքրիկ դպրոցականները այցելել են մարզային գրադարան, ծանոթացել գրադարանի առօրյային, վայելել գրքերի կախարդական աշխարհը, ապա արդեն «թավշյա աշնան» ջերմությունը վայելել են քաղաքային զբոսայգում, ավելի մոտ գտնվելով բնությանը։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գյումրին ունի գեղեցիկ աշուն եւ սա տարվա այն եղանակն է, երբ կարելի է վայելել արեւի փափուկ ջերմությունը՝ մաքուր օդում։ Նմանատիպ միջոցառումները կարեւոր են երեխաների դաստիարակության, նրանց, որպես վաղվա պիտանի քաղաքացիներ ձեւավորման ու էկոլոգիական դաստիարակության համար, քանի որ մոտ գտնվելով բնությանը սիրում ու գնահատում ես այն, իսկ մոտ գտնվելով գրքերին, հասկանում, որ գիտելիքն ուժ է եւ միայն գիտելիք ձեռք բերելով, գիրք կարդալով է, որ մարդը կարող է լավ մասնագետ ու լավ քաղաքացի դառնալ։

