Գյումրոու ծերերի տուն-ինտերնատում, ի՞նչ մտավախության առաջ են կանգնած շահառուները և աշխատակիցները։

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում շահառուները և աշխատակիցները մտավախության առաջ են կանգնած՝ պատճառը օրեր առաջ ինտերնատի լուծարման մասին լուրն էր։ Տարեցները բողոքում են, իսկ Սահակ Այվազյանն էլ հացադուլ էր հայտարարել։ Նշենք, որ Գյումրու-տուն ինտերնատն ունի 156 խնամվող՝ Հայաստանի տարբեր մարզերից, եւ 71 աշխատող, տարեկան բյուջեն շուրջ 210 մլն դրամ է։ Շահառուները տարեցներ են ու հաշմանդամություն ունեցող անձինք, մի մասը անկողնային է։ Նրանց կենսաթոշակի հիմնական՝ բազային մասը մնում է պետությանը, իսկ կենսաթոշակի մյուս մասը՝ աշխատանքային ստաժի դիմաց գումարը, ստանում ու տնօրինում են իրենք։ Ավելի քան 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն և ժառանգներ չունի։ ԳԱԼԱ-ն տեղում փորձեց պարզել ի՞նչ է կատարվում ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանձ տուն-ինտերնատում։ Նկարահանման պահին ծերերի տուն-ինտերնատի տնօրենի Ժ/Պ ՝ Արմեն Սարուխանյանը գտնվում էր նախարարությունում։ ԳԱԼԱ-ի հետ զրույցում խնամքի հաատատության շահառուները ասում էին, որ իրենք գոհ են իրենց աշխատակիցներից և , որ արդեն տարիներ շարունակ գտնվում են սույն հաստատությունում, արդեն սովորել են ՝ մեկը մյուսին։ Աշխատակիղներն էլ ընդգծեծին, որ աշխատակազմի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը ամեն ջանք գործադրում է, որպեսզի չլուծարվի խնամքի հաստատությունը։ Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երեկ իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ՝ «Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը: «Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել, ներգրավելով նաև նոր ներդրումներ: ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ նախապես հանդիպման ժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ընտրված կազմակերպության համար պայման կսահմանվի, որ աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն տան ՊՈԱԿ-ի աշխատակիցներին: Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,-գրել է նախարարը: Տուն-ինտերնատը կշարունակի գործել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մինչ այդ նախարարությունը հայտարարելու է շուրջօրյա խնամքի ծառայությունների պատվիրակման մրցույթ։ Հաղթող կազմակեպությունն էլ զբաղվելու է շահառուների խնդիրներով։ Ըստ շրջանառվող լուրերի համաձայն՝ Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղն է որոշել մասնակցել մրցույթին և մատուցել շուրջօրյա խնամքի ծառայություններ, այս տեղեկությունը հաստատում են նաեւ տարեցները։ Գյումրու տուն-ինտերնատի նույն գործառույթներ մատուցում են նաև Երևանի թիվ N1 տուն-ինտերնատն ու Նորքի տուն-ինտերնատը։ Սկզբնական ծրագիրը մեկնարկում է Գյումրիում, մինչև 2024 թվականը ապաինստիտուցիոնալացման գործընթացի արդյունքում նախատեսվում է նմանատիպ հիմնարկների գործառույթները մրցութային կարգով փոխանցել ոչ պետական կազմակերպություններին, իսկ թե ինչ է տալու այս ամենը, դեռև անհայտ է, որն՞ է անձնական շահը։ Հ.Գ իրականում այս թնջուկային իրավիճակը ստեղծվել է, որպեսզի բարեփոխումներ լինեն։ Իրապես Գյումրու ծերերի-տուն ինտերնատի թե՛ կենցաղային թե՛ շենքային պայմանները այնքան էլ խոստումնալից չեն։
